«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2024թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև ս.թ. մարտի 15-ը ներառյալ։
Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝
• նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
• օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
• առաջարկում են նորարարական լուծումներ,
• միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:
Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ:
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան