Եթե այն չանենք՝ այս իշխանությունը մնալու է այնքան, մինչև իր հետ տանի նաև այս պետությունը. Վահե Հովհաննիսյան
«Եթե աշխարհի մաշտաբով մենք կարող ենք ասել, որ ինչ-որ տեղ մենք փոքր ենք, մեր ռեսուրսները շատ սահմանափակ են և գրեթե ոչինչ մեզնից կախված չէ, ապա տարածաշրջանի կտրվածքով եթե այդպես մտածենք, ապա փոփոխությունների սուբյեկտը լինենում ենք մենք, մեր հաշվին են լինելու այդ փոփոխությունները, ամեն մեկն իր հարցը լուծելու է մեր հաշվին»,-«Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Նա միանշանակ կարծիք հայտնեց, որ գոնե տարածաշրջանային արագ տրանսֆորմացիաներին Հայաստանը պետք է մասնակցի և Հարավային Կովկասի տրանսֆորմացիաներին Հայաստանի մասնակցության չափը չպետք է կախված լինի տարածքի մեծությունից կամ բակչության թվից։
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին Ալիևը դիմել է իր երկրի էլիտային՝ առաջարկելով ձևակերպել Ադրբեջանի նոր ազգային իդեաները։
«Նա համարում է, որ մի դարաշրջանը փակվել է և իր էլիտաներին կոչ է անում ձևակերպել նոր դարաշրջաններ»,-ասաց Հովհաննիսյանը և ենթադրեց, որ դրանով Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում և աշխարհում նոր բանաձևերով պետք է խոսի։
Բանախոսը նկատեց, որ Վրաստանում էլ նոր վարչապետն առաջ քաշեց Եվրոպական պետության կառուցման սկզբունքը և ներկայացրեց Վրաստանի ազգային իդեաները։
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ Հայաստանում այն պետք է լինի ներքին փոփոխությունների միջոցով։
«Հայաստանում այսօր կա մի մեծ բաց հայտ՝ Հայաստանի հետպատերազմայն վերականգնման ստրատեգիական պլանավորման փաթեթը, մինչև այն չանենք՝ այս իշխանությունը մնալու է այնքան, մինչև իր հետ տանի նաև այս պետությունը»,-հայտարարեց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ ով նման հայտ ներկայացնի մեր հասարակությանը, նա մեծ աջակցություն կստանա։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Ինքնակամ Աուշվից կամ ներքին առողջացում
- Վահե Հովհաննիսյան. Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով
- Հայաստանի վերականգնումը պետք է սկսվի քաղաքացու վերականգնումից․ Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան