Քաղաքապետարանի աշխատակիցները խոչընդոտում են լրագրողների մուտքը․ ավագանու անդամ
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է տրանսպորտի թանկացման նախագիծն այս պահին օրակարգից հանելու հարցը, բարձրաձայնեց նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքի մասին։
«Քանի, որ դուք թափանցիկ աշխատող քաղաքական գործիչ եք, ինձ համար զարմանալի էր, որ քաղաքապետարանի աշխատակիցները խոչընդոտում էին լրագրողների մուտքը։ Բազում անգամներ հանձնաժողովի նախագահին, պահելով էթիկայի նորմը, խնդրել ենք, որպեսզի խոսի աշխատակազմի հետ լրագրողների մուտքն ապահովելու համար, սակայն պատասխանը եղել է հետևյալը՝ աշխատանքային ժամն է ավարտվում, կամ անվտանգային խնդիրներ կան։ Այն հանրային հնչեցություն ունեցող հարցերը, որոնք քննարկվում են քաղաքապետարանում, քաղաքապետարանի դռները պետք է հասարակության , ժողովրդի առջև բաց լինի, իսկ այս պարագայում ժողովրդի հետ կապն ապահովում են լրագրողները»,- Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյան։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց․ «Լրագրողները հիմա ներկա են, չեմ հասկանում որն է պատճառն այս թեման նորից արծարծելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան