Արգենտինայի հանդիպումը չեղարկվել է Մեսսիի սկանդալի պատճառով
Հանչժոուի սպորտային կոմիտեն հայտարարել է Չինաստանում Արգենտինայի և Նիգերիա ընկերական հանդիպման չեղարկման մասին։
«Հայտնի պատճառներով իրավասու մարմինները եկել են այն եզրակացության, որ Արգենտինայի հավաքականի մասնակցությամբ խաղ անցկացնելու համար պայմաններ չկան։ Որոշում է կայացվել չեղարկել այս միջոցառումը»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Հայտնի պատճառներ» բառերով կազմակերպիչները նկատի են ունեցել Հոնկոնգում արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված կոնֆլիկտային իրավիճակը: Այնտեղ 36-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը, սակայն մի քանի օր անց նա խաղացել է Ճապոնիայում, ինչը վրդովմունք է առաջացրել երկրպագուների շրջանում։
Արգենտինա-Նիգերիա հանդիպումը պետք է կայանար մարտի երկրորդ կեսին։ Նաև Չինաստան կատարած շրջագայության ընթացքում հարավամերիկացիները նախատեսում էին հանդիպել Կոտ դ'Իվուարի հավաքականի հետ։ Այս խաղի մասին դեռ տեղեկություններ չկան։