Բրեդ Փիթը միջոցառմանը ներկայացել է սիրելիի հետ, որն իրենից 27 տարով փոքր է
Ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր Բրեդ Փիթն առաջին անգամ հայտնվել է հանրային միջոցառման իր նոր սիրելիի՝ Ինես դե Ռամոնի հետ, որն իրենից փոքր է 27 տարով։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի՝ 60-ամյա արտիստն ու իր նոր ընկերուհին միասին են եկել Սանտա Բարբարայի միջազգային կինոփառատոնին, որի ժամանակ Փիթը մրցանակը հանձնել է իր ընկերոջը՝ Բրեդլի Կուպերին։ Վերջինն արժանացել է «Տարվա լավագույն դերասան» անվանակարգի հաղթողի կոչման «Մաեստրո» ֆիլմում Լեոնարդ Բերնշտեյնի դերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան