Գազայի հյուսիսում սուր թերսնուցում ունեցող երեխաների թիվը հատել է կրիտիկականի շեմը
Գազայի հյուսիսում իրավիճակը սրվում է։ Բնակիչները BBC-ին պատմել են, որ երեխաները օրերով մնում են առանց սննդի, քանի որ օգնության շարասյուններին այդպես էլ մուտքի թույլտվություն չի տրամադրվում։
Մարդիկ առաջարկել են կենդանիների համար նախատեսված կերն արլյուրի վերածել, որպեսզի կարոնան գոյատևել, սակայն դրանք էլ սպառվում են։
BBC-ն պատմում է, որ մարդիկ շատ դեպքերում հողը փորում են՝ որպեսզի գտնեն ջրի խողովակներն ու կարողանան խմել, լվացվել։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Գազայի հյուսիսում փոքր երեխաների շրջանում սուր թերսնուցումը կտրուկ աճել է և այժմ գերազանցում է 15%-ի կրիտիկական շեմը:
Ըստ կառույցի, անցած ամիս Գազայի հյուսիսում օգնության առաքելությունների կեսից ավելին արգելվել է մուտք գործել, և որ իսրայելական ուժերի կողմից աճում է միջամտությունը, թե ինչպես և որտեղ պետք է առաքվի օգնությունը:
300,000 մարդ, որոնք ապրում են հյուսիսային շրջաններում, հիմնականում կտրված են օգնությունից և կանգնած են սովի աճող վտանգի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա