Գինոսյանի դուստր. Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են
Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինարը հոր հուղարկավորությունից հետո ֆեյսբուքյան գրառմամաբ դիմել է նրան դեպի հավերժություն պարով ճանապարհածներին.
«Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են...
Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու...
Շնորհակալ եմ իմ մեեեեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։
Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։
Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի բայց հետո գտա կարևորագույն նկարը...
Այս նկարը արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել...
Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։
Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը...
Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու...»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված պարում են Երևանի դպրոցների աշակերտները
- Ազգային պար ու «Ձայն մը Հնչեց»՝ Եռաբլուրում. Գինոսյանը հուղարկավորվեց հերոսների կողքին
- Ազգային երազանքների իրականացման նվիրյալ. Գուրգեն Մելիքյանը՝ Գինոսյանի մասին
- Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին «Յարխուշտա» ռազմական պարով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին