«Գոյ»-ը շատ շուտով կխախտի «խորհրդավոր լռությունը»
«Գոյ» թատրոնը փետրվարի սկզբին հայտարարել էր, որ այս ամսվա խաղացանկը պատրաստ է և հրապարակել էր ներկայացումների օրերը։ Սակայն փետրվարի 2-ին հայտարարել էին՝ տեխնիկական խնդիրների պատճառով առայժմ չի վաճառվում փետրվար ամսվա ներկայացումների տոմսերը:
Panorama.am-ը փորձեց պարզել, թե ինչ տեխնիկական խնդիրներ կան և արդյոք կապված է կառավարության որոշման հետ, համաձայն որի «Գոյ» թատրոնը միանում է Ա. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Այդ ժամանակ թատրոնից հայտնեցին, որ մի քանի օրից իրենք հանդես կգան ասուլիսով ու մանրամասն կներկայացնեն։
Այսօր թատրոնից հայտնում են. «Մեր շատ սիրելի հանդիսատես, այս «խորհրդավոր լռությունը» կխախտենք շատ շուտով...
Առաջիկայում նախատեսվում է ծավալուն մամուլի ասուլիս»:
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունից և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։
«Հունվարի 30-ին կառավարության որոշման համաձայն, պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպեց՝ միավորելով Սունդուկյան թատրոնի հետ, կա նաև կանոնադարության փոփոխությունը»,- օրերս հայտարարել էր Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Հիշեցնենք նաև, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան