Էնդոկրինոլոգը թվարկել է որովայնի ճարպի դեմ պայքարող մթերքները
Ավելորդ քաշի հետ կապված խնդիրները, ինչպես նաև որովայնի հատվածում ճարպային կուտակումները հաճախ կապված են կորտիզոլի հետ՝ հորմոն, որը օրգանիզմն արտադրում է սթրեսին ի պատասխան: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, էնդոկրինոլոգ Եկատերինա Յանգը բացատրել է, թե ինչ մթերքներ պետք է ուտել ընթրիքին՝ այս խնդիրը լուծելու համար։
Նա նշել է, որ կորտիզոլն ազդում է ածխաջրերի նյութափոխանակության վրա, ինչը հանգեցնում է գլյուկոզայի, իսկ հետո ինսուլինի ավելացման։ Այդ պատճառով նույնիսկ ինտենսիվ վարժությունը կարող է անօգուտ լինել:
«Եթե դուք հաճախ եք սթրեսի ենթարկվում, դժվարանում եք քնել կամ գիշերը արթնանում եք, ապա ցածր ածխաջրերով դիետաները ձեզ հարմար չեն»,- բացատրել է նա։
Մասնագետը նշել է, որ քնի որակն ազդում է ոչ միայն առույգության, այլև քաշի վրա։ Կարևոր է նաև, որ սնունդը հավասարակշռված լինի սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով:
Կարտոֆիլի և մակարոնեղենի փոխարեն Յանգը խորհուրդ է տալիս ընթրիքին ուտել ձուկ, հավ, հնդկահավ, իսկ որպես կողմնակի ուտեստ ընտրել շոգեխաշած բանջարեղենը։