«Հրապարակ». Իշխանությունը «Այո»-ի շտաբը ձևավորելու գործընթաց է սկսել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի, ավելի կոնկրետ՝ «Այո»-ի շտաբը ձևավորելու գործընթաց է սկսել և դաշնակիցների փնտրտուքի մեջ է: Արդեն իսկ պարզ է, որ «Ոչ»-ի ճակատը բավականին ազդեցիկ է լինելու, և այս հարցում միմյանց հետ համագործակցելու են անգամ իրար թշնամի ընդդիմադիրները։ Արդեն սկսվել են բանակցություններ: Մեզ պատմեցին, որ ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարող է հայտնվել «Այո»-ի ճամբարում, գոնե նրա թիմակիցներն այդպես են ասում:
Արդեն մոտավորապես հայտնի է նաև, թե ինչ մանիպուլյատիվ լոզունգ են ընտրելու «Այո»-ականները, որ պատերազմից վախեցող հանրությունը հավանություն տա իրենց ծրագրին. «Ով դեմ է Սահմանադրությունը փոխելուն, կողմ է պատերազմին»։
Ի դեպ, օրերս հրապարակվեց Սամվել Բաբայանի ընդարձակ հոդվածը, որտեղ արցախյան խնդրում արձանագրված ճակատագրական իրադարձությունների համար մեղադրանքներ է ուղղում թե՛ միջազգային հանրությանը, որն Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպող քայլեր չարեց, թե՛ ՌԴ-ին, որը, մասնավորաբար, չկանխեց 2023 թվականի աշնանային իրադարձությունների հետևանքով Արցախի հայաթափումը, բայց ոչ մի խոսք չի ասում կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական իշխանության հասցեին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան