«Հրապարակ». Նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ, ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձևավորվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայ առաքելական եկեղեցու դեմ փետրվարի 24-ին նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ, ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձևավորվում։ Որոշ տեղեկություններով՝ նախաձեռնողն Էջմիածնում հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մարդիկ են, որոնք որոշել են հակահարված տալ եկեղեցու դեմ արշավանքներ նախաձեռնողներին։ Բացի այդ, մարդիկ նաև սոցիալական հարթակներում են պատրաստակամություն հայտնում՝ կանխելու այդ արշավը։
Նշենք, որ Վարդանանց շարժումն օրերս «Փրկենք մեր եկեղեցին և մեր երեխաներին» խորագրով հայտարարություն էր տարածել և փետրվարի 24-ին, ժամը 15։00-ին քաղաքացիներին հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Այս շարժումը, ըստ էության, 2019 թվականին նախաձեռնված «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» կարգախոսով շարժման շարունակությունն է, որի անդամները հետագայում անգամ պաշտոններ ստացան։ Բայց եկեղեցի չհաճախող, պատարագներին չմասնակցող, Մայր Աթոռի հետ հարաբերությունները խզած իշխանությունը որոշել է Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը շարունակել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Կան տեղեկություններ, որ իշխանությունը դեմ կգնա հանրային կարծիքին ու ամեն ինչ կանի՝ հակազգային նախագիծն ընդունելու համար
- «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հետագա պաշտոնավարման հարցը շարունակում է օդից կախված մնալ
- «Հրապարակ». Արարատ քաղաքում պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները
- «Փաստ». Նախկին «Գոլդեն փելես»-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել, երբ համալիր է այցելել Փաշինյանը
- «Ժողովուրդ». Պրոֆեսիոնալները ցանկություն չունեն աշխատելու ՔՊ թիմի հետ
- «Հրապարակ». Իշխանությունը «Այո»-ի շտաբը ձևավորելու գործընթաց է սկսել