Հունաստանում Պաղեստինին աջակցություն հայտնող ցուցարարների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
Պաղեստինին աջակցության կոչերով ասօր առավոտյան Աթենքի կենտրոնում փողոց են դուրս եկել քաղաքացիներ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ցուցարարները կոտրել են McDonald's ռեստորանի ապակե դռները, ինչից հետո ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ապա ձերբակալել երկու մասնակցի։
Նշվում է, որ բողոքի ակցիան կազմակերպել է Հունաստանում պաղեստինցի աշխատողների միությունը, արհմիությունները և մի քանի կազմակերպություններ։
Ըստ աղբյուրի, մի քանի տասնյակ ցուցարարներ իրենց ձեռքում ունեցել են Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերով ցուցապաստառներ։