18 տոկոսով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը. Փաշինյան
2023 թ․ նպաստառու ընտանիքների թիվն ավելի քիչ է (ընդհանուր առմամբ 2021-23 թ․ տարբերությունը կազմում է -18.1% (15 799 ընտանիք)։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ նվազման միտումը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացման կամ կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազմամբ, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելած Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ավելի կոնկրետ ինչի հաշվին է նվազել նպաստառու ընտանիքների թիվը:
«18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- նշել է Փաշինյանը։
Պատասխանատուները նշել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։
«Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետը:
Արձագանքելով Փաշինյանն նշել է. «Բայց դե այդ էլ եկեք նայենք, հարգելի գործընկերներ, լավ ասենք, ենթադրենք` մի տարի 5.5 տոկոս է տնտեսական աճը, մի տարի 12 տոկոս, մի տարի 8 տոկոս, դա պետք է մի ձևով արտահայտվի։ Օբյեկտիվ տվյալներ կան, ասենք, օրինակ՝ պետական բյուջեի եկամուտները, դա օբյեկտիվ տվյալ է և այդ օբյեկտիվ եկամուտների աճն այստեղ որևէ ձևով պետք է արտահայտվի։ Իհարկե, շատ դեպքերում, ցավոք, ոչ այն ծավալով, որ իրենք էլ, մենք էլ կուզեինք, բայց այնուամենայնիվ, պետք է արտահայտվի։ Նկատի ունեմ` դուք այդ տեսանկյունից եք նայում, ասում եք` մտածել են իմաստ չունի, որ դիմեն։ Այսինքն` դա ուրիշ բան էլ է նշանակում, որ գնահատող խումբը կգա, կտեսնի, որ իզուր է դիմել քաղաքացին։ Այսինքն` նայած ինչ դիտանկյունով նայենք»։
Պատասխանատուները նշել են, որ փաստագրման համար բոլորը պարտավոր են յուրաքանչյուր տարի դիմել՝ նպաստ ստանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան