Ռուսական անօդաչուների հարվածից Խարկովում ընտանիք է զոհվել
Ռուսական անօդաչուների հարվածի հետևանքով ուկրաինական Խարկով քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով մի ողջ ընտանիք է զոհվել՝ ծնողներն ու երեք երեխաները։ Այս մասին գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Ամենամեծ որդին՝ Ալեքսեյը եղել է 7 տարեկան, միջնեկը՝ Միխայիլը՝ չորս տարեկան, կրտսերը՝ Պավելը՝ 7 ամսական։ Երեխաներ, որոնք դեռ կյանք չէին տեսել, մահացել են ռուսական խելագարության հետևանքով։ Զոհվել է ևս մեկ ընտանիք՝ ամուսինը և կինը»,-կատարվածին արձագանքել է Ուկրաինայի նախագահն ու ցավակցել զոհվածների հարազատներին։
Զելենսկին ասել է, որ քաղաքում փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաջողվել է փրկել չորս մարդու, այդ թվում մեկ երեխայի։ Տասնյակ մարդիկ տարհանվել են։
«Յուրաքանչյուրի օգնությունը ծայրահեղ կարևոր է։ Կարևոր է նաև հասկանալ, որ ահաբեկչությունը չի կարող անպատիժ մնալ, չի կարող մնալ առանց արդարացի պատասխանի։ Ահաբեկիչները պետք է պատրաստվեն այս պատերազմին, որը սկսել են»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան