Ռուսները սկսել են զանգվածաբար լքել Անթալիան
Ռուսները սկսել են զանգվածաբար լքել թուրքական Անթալիան՝ անշարժ գույքի վարձակալության և գնման գների բարձրացման պատճառով։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
2023 թվականի հունվարին երկրի իշխանությունները խստացրել են զբոսաշրջային կացության թույլտվություն ստանալու համար օտարերկրացիների դիմումների ստուգումները։ Դա հանգեցրել է տարածաշրջանից ռուսների և այլ օտարերկրացիների մասնակի արտահոսքի:
«Վերջին մեկ տարվա ընթացքում Անթալիայում մշտապես բնակվող օտարերկրացիների թիվը նվազել է 40 հազար մարդով»,–գրում է աղբյուրը։
Ընդհանուր առմամբ, մինչև 2024 թվականի հունվարը կացության թույլտվություն ունեցող ավելի քան 54 հազար ռուսներ լքել են Թուրքիան։