Գալուզին. ՌԴ-ն աշխատում է Հայաստանում և Ադրբեջանում իր հյուպատոսական ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ
«Ռուսաստանն աշխատում է ընդլայնել իր հյուպատոսական ներկայությունը Հայաստանում և Ադրբեջանում»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«ԱՊՀ երկրներում դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ դրանք բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ միավորում է դարավոր համատեղ պատմությունը, միմյանց ավանդույթների խորը ըմբռնումը, ընդհանուր մշակույթն ու ռուսաց լեզուն»,- ասել է նա։
Ըստ Գալուզինի, նման մթնոլորտում «անկասկած ավելի հարմար է աշխատել, քան այնտեղ, որտեղ տիրում է ռուսաֆոբիան և կասկածամտությունը մեր դիվանագետների նկատմամբ»։
«Դրա արդյունքը երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան է։ Մենք բացառիկ հագեցած օրակարգ ունենք, որն ուղղությունների ամենալայն շրջանակ է ընդգրկում։ Մերձեցմանը նպաստում են հազարավոր փոխշահավետ նախագծերը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ստանձնած պարտավորությունները, մշակութային երկխոսությունը, զարգացած առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջությունը։
«Այս ամենը մեծացնում է դիվանագետների ծանրաբեռնվածությունը և պահանջում է դիվանագիտական առաքելությունների անձնակազմի ընդլայնում»,- ասել է ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա