Վան Գոգի գողացված, ապա վերադարձված կտավը վնասված է
Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Գարնանային այգի» (1884) կտավը, որը գողացել էին 2020 թվականին Լարենի թանգարանային համալիրից և 2023 թվականին հանցագործի կողմից կամավոր վերադարձվել էր արտ-դետեկտիվ Արթուր Բրենդին վնասված է, բայց ենթակա է վերականգնման։ artguide.com-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է վերականգնող Մարյան դե Վիսերը։
Նկարի վրա հայտնվել են մի քանի խոր քերծվածքներ, որոնցից մեկը հասել է կտավին։ Վնասված է նաև լաքը և կոտրված է նկարի վերին ձախ անկյունը։ Վերականգնումը տեղի կունենա Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում, իսկ հետո նկարը կցուցադրվի Գրոնինգենի թանգարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան