Առաջնորդության ավանդական կրողները լիովին հրաժարվում են իրենց դերերից. Դավիթ Անանյան
«Մեր երկրի ու պետության գոյութենական այս խաչմերուկում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ առաջնորդության ավանդական կրողները լիովին հրաժարվում են իրենց դերերից և պարտականություններից՝ նախընտրելով պահպանել ստատուս քվոն՝ հանուն կարճաժամկետ հարմարավետության: Նման պահվածքն, իհարկե, շփոթության ու հիասթափության զգացում է առաջացնում հասարակության մեջ»,- նման տեսակետ է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա, ահա այստեղ է, որ քաղաքական փակուղու առջև կանքնած հանրության «մտածող փոքրամասնությունը» չի դադարում վերլուծել և իմաստավորել իրականությունը, տեսնում և ցույց է տալիս հիմնախնդիրները, բացատրում է փոփոխության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը:
«Այս փոքրամասնությունը հակված է սուր անհարմարության զգացում ունենալ ներկայիս քաղաքական մթնոլորտի նկատմամբ և հավակնում է դառնալ առաջադեմ փոփոխությունների նախաձեռնողը:
Տեսնելով ավանդական ու ռեսուրսակիր առաջնորդության անգործությունը՝ մտածող փոքրամասնությունը սկսում է լրջորեն խորհել գործող քաղաքական իշխանության ներսում տեղի ունեցող խմորումներից կայծ ստանալու հնարավորության մասին։ Նրանք գտնում են, որ փոփոխությունների լավագույն ճանապարհը իշխանության բուրգի ներքին ճեղքերի բացահայտելն ու դրանց խորացմանը նպաստելն է։ Սա նման է ներսից հեղափոխության տեսությանը, որտեղ համակարգային քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե արտաքին ճնշումների, այլ ներքին հակասությունների, տարաձայնությունների ու պայքարների պատճառով, որոնք գնալով դառնում են չափազանց մեծ՝ անտեսվելու համար»,- գրել է Դ. Անանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անանյան. Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին
- Նման իրավիճակում է քաղաքական կոնտրէլիտան, այսինքն՝ ընդդիմությունը, պետք է քննության ենթարկի իրեն․ Անանյան
- Մենք գտնվում ենք պատմության խաչմերուկում, որտեղ պետականության կորստի վտանգը մութ ամպի պես կախված է մեզ վրա. Անանյան
- Փաշինյանի ներկայացրած «խաղաղության խաչմերուկը» խաչմերուկ չէ. Դ. Անանյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան