«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հետագա պաշտոնավարման հարցը շարունակում է օդից կախված մնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ծավալվող վերջին աղմկոտ իրադարձություններից հետո նա չի մասնակցել ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը, որը նաև իշխող ՔՊ վարչության անդամ է ու մշտապես ներկա է եղել նիստերին, վարչության վերջին նիստին, որը կայացել է երեքշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, չի մասնակցել, թեև նույն օրը ԱԺ-ում նիստ էր վարում:
Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության հիմնական անդամներից է ու մշտապես ներկա է եղել վարչության նիստերին: Մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, նա չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենց ոչինչ չի ասել այդ մասին:
Կարճ ասած, ԱԺ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը շարունակում է օդից կախված մնալ: Նա արդեն պլանավորել է երկու այցեր՝ Սոֆիա և Վիլնյուս. ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնական և աշխատանքային այցերից հետո Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Ալեն Սիմոնյանի հետագա գործունեությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արարատ քաղաքում պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները
- «Փաստ». Նախկին «Գոլդեն փելես»-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել, երբ համալիր է այցելել Փաշինյանը
- «Ժողովուրդ». Պրոֆեսիոնալները ցանկություն չունեն աշխատելու ՔՊ թիմի հետ
- «Հրապարակ». Իշխանությունը «Այո»-ի շտաբը ձևավորելու գործընթաց է սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին