«Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թյուրքի թշնամին». Կարգախոսը պարզաբանում է իրանագետը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Կարո՞ղ է արդյոք արհեստածին Ադրբեջանի էթնիկական և պետական ինքնությունը դադարել լինել հակահայկական, հակաիրանական և հակառուսական։
Չի կարող, որովհետև, այն պատմականորեն փորձ է կատարվում կերտել և բյուրեղացնել հենց ի հակադրություն հայկական, իրանական և ռուսական ինքնությունների, ուստի մերժվում է այդ ինքնության բաղադրիչների վրա նույնիսկ որևէ ենթաշերտային կամ վերնաշերտային ազդեցություն, որն օբյեկտիվորեն հայկական է, իրանական կամ ռուսական։
Սա է պատճառը, այդ ինքնության բնույթը կարող է համառոտ բնորոշվել հենց իրենց հետևյալ «կարգախոսով»՝ «Rus, fars, erməni - bunlar türkün düşməni» - «Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թյուրքի թշնամին»»։