Հասմիկ Հակոբյան. Հայաստանում պետք է զարգացնել մանկագրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, գրող Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով ցածր դասարանների դասագրքերում թուրք, ադրբեջանցի հեղինակների գործերը ներառելուն, գրում է.
«Դատելով մեր դասագրքերի շուրջ առաջացած իրարանցումից` մի հետևության եմ եկել. Հայաստանում պետք է զարգացնել մանկագրությունը, հանդուրժողականության, ներառականության ու ռասսիզմի հետ կապված թեմաներով ատեղծագործություններին տեղ տալ։ Դաշտն այնքան դատարկ է, որ դասագիրք ստեղծողները ստիպված դրսի տեքստեր են ներառում դասագրքերում, և վերջում էլ դավադրաբար պարզվում է, որ այդ հեղինակները թուրք են։
Սիրելի հրատարակիչներ, ԿԳՄՍՆ նախարարություն, տարբեր տեսակի հանդուրժողականություն ու ներառականություն քարոզող Հկներ գաղափար եմ հուշում` մանկագրական տեքստերի մրցույթ հայտարարեք` ընդգծված թեմատիկաներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան