Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել երեխաների նկատմամբ սեռական բռնության հետ կապված սկանդալի պատճառով
Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել երեխաների նկատմամբ սեռական բռնության գործով դատապարտված տղամարդուն ներում շնորհելու շուրջ սկանդալի պատճառով։
«Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ, նախագահ Կատալին Նովակը օրեր շարունակ ենթարկվում է հրաժարականի պահանջով ճնշումների իր վիճահարուց որոշման պատճառով։ Նա ներում է շնորհել մի տղամարդու, որը մեղադրվում է մանկապղծության համար։
46-ամյա կինը շաբաթ օրը հեռուստաուղերձում հայտարարել է, որ կթողնի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2022 թվականից։
«Ես սխալ եմ գործել»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան