Մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով 52-ամյա կինը մահացել է
Լոռու մարզի Գյուլագարակ-Գարգառ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին փետրվարի 9-ին, ժամը 8.20-ի սահմաններում«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան բախվել է ծառին։ Ոստիկանությունից հայտնում են՝ վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:
Ուղևորը՝ 52-ամյա Ռոզա Խարազյանը, մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան