Քաղաքական 11:27 10/02/2024 Հայաստան

Մենք նորից արժեք ենք ստեղծում, բայց կարծում եմ, որ այստեղ պետք է մի նոր բաղադրիչ էլ մտցնենք. Փաշինյան

2023-ի ընթացքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում 86 842 աշխատանք փնտրող ստացել է խորհրդատվություն՝ զբաղվածության ծառայությունների վերաբերյալ: Միասնական սոցիալական ծառայությունը համագործակցել է 18 268 գործատուի հետ: Թեև գործող օրենսդրությունը գործատուի համար չի սահմանում թափուր աշխատատեղը ՄՍԾ-ին տրամադրելու պարտադրող նորմ, այնուամենայնիվ, ձևավորված գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև գործատուի սոցիալական պատասխանատվության արդյունքում հավաքագրվել է 12 421 թափուր աշխատատեղ, որից 1 317-ը նոր ստեղծված աշխատատեղեր են: Հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը  2021-ի համեմատ աճել է շուրջ 50%-ով:

Գործատուների և գործընկերների հետ համագործակցության արդյունքում 2023-ին հարմար աշխատանքի առաջարկ է ստացել 16 933 մարդ, որը 2021-ի համեմատ աճել է 110%-ով: Կառավարության հաղորդմամբ, տվյալները ներկայացվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկմանը, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը։

Իրականացված աշխատանքների արդյունքում նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 878 անձ, ինչը 2021-ի համեմատ աճել է 7.5%-ով: Հարկ է նշել, որ աշխատանքի տեղավորվածների մեջ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածների թիվը կազմում է 3 792, որից 2 961-ը ստանում է ընտանեկան նպաստ: Նշվել է, որ զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել 3 733 մարդ։

Արձագանքելով ՄՍԾ-ի աջակցությամբ քաղաքացիների աշխատանքի տեղավորման գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որևէ ձևով ծառայության հետ գործ ունեցած 10 878 մարդ է ընդունվել աշխատանքի, որից 3 733-ը՝ զբաղվածության ծրագրի միջոցով։ Նաև սեզոնայինի դեպքում մենք իրենց աշխատանքի ենք տեղավորում, այսինքն` գրանցված աշխատատեղերի մասի՞ն է խոսքը»։

Ի պատասխան՝ նշվել է, որ սեզոնային դեպքում քաղաքացին իր հողամասն է մշակում։

«Մենք ունենք ծրագրի հետ կապված հետազոտություն, շուրջ 1100 շահառուներից ներկայացված տվյալները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր ծախսած գումարը հավելյալ 3 անգամ` 300 տոկոս արժեք է ստեղծել։ Տեսականորեն մենք իրեն տվել ենք 4 հազար դրամ, իրենք միջին հաշվարկով աշխատել են 12 հազար դրամ՝ յուրաքանչյուր ծախսի հատվածով»,- ասել է ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը։

Ն.Փաշինյանը նշել է. «Մենք նորից արժեք ենք ստեղծում, բայց կարծում եմ, որ այստեղ պետք է մի նոր բաղադրիչ էլ մտցնենք։ Դա խորհրդատվության բաղադրիչն է, որ մարդկանց օգնեն կողմնորոշվել` ինչ աճեցնել և ինչպես աճեցնել։ Սա շատ կարևոր բան է՝ ելնելով տվյալ տարածքի կլիմայական առանձնահատկություններից և այլնից»:

Անդրադարձ է կատարվել նաև զբաղվածության ոլորտի ընթացիկ և առաջիկա նախաձեռնություններին, այն է՝ զբաղվածության գործառույթների ավտոմատացված տեղեկատվական համակարգի արդիականացում, զբաղվածության մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացում, զբաղվածության ծրագրերի իրականացում և գործատուների հետ համագործակցություն:

Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, աջակցող միջոցներով ապահովման վերաբերյալ նշվել է, որը 2023 թ․ հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 38 182 քաղաքացի, որից առաջին անգամ անձի ֆունկցիոնալության գնահատմամբ՝ 9 611 անձ, աջակցող միջոցներ ստանալու համար տրամադրվել է 24,024 պետական հավաստագիր, որոնց հնարավորություն ընձեռնել՝  ստանալու անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք և այլն։

Ն.Փաշինյանը հետաքրքրվել է՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը կարո՞ղ ենք համարել հիմնադրված։

Պատասխանատուները դրական պատասխան են տվել և նշել, որ 2024 թվականի հունվարի 1-ից արդեն սկսել ենք կրկնակի փորձաքննություններն անցկացնել նոր համակարգով։

Անձի ֆունկցիոնալության ներդրման արդյունքում ընդունվող հիմնական որոշումը գրեթե ամբողջությամբ ինքնաշխատ է, և մարդու միջամտությունը նվազեցրած է գրեթե զրոյի։

«Այսինքն` այս տարի, ովքեր ԱՖԳ-ով են գնահատում անցել, ճանաչվել է ուղեգրվածների ընդամենը 68 տոկոսը։ Դա անհավանական ցուցանիշ է։ Օրինակ, մենք մեծ պայքար ենք տարել՝ նաև քրեաիրավական տիրույթում, մեծ թվով մարդիկ ենք ազատել, ճշգրտությունով հասել ենք 80 տոկոսի»,- ասել է ՄՍԾ պետը։

Ներկայացվել են սոցիալական  ապահովության ոլորտում կատարված աշխատանքները: Նշվել է, որ 2021, 2022 և 2023 թթ. Միասնական սոցիալական տարածքային կենտրոններում ընդունված դիմումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023-ին ընդունված դիմումներն ավելի շատ են, ինչը պայմանավորված է  2023 թ․-ին իրականացված մի շարք օրենսդրական փոփոխություններով (այդ թվում՝ հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու իրավունքից օգտվեցին նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակից թոշակառուներին  նշանակվում է նաև պարգևավճար 5000 դրամի չափով և այլն):

Խոսվել է նաև ոլորտում իրականացված վարչարարության պարզեցման և առաջիկա նախաձեռնությունների մասին: Զեկուցվել է, որ արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 22 000 անձի հաստատվել և վճարվել է կենսաթոշակները, ինչպես նաև շուրջ 1200 անձի՝ նպաստները։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}