Պակիստանում ընտրությունների մասնակից երկու նախկին վարչապետներն էլ հայտարարել են հաղթանակի մասին
Երկրի ղեկավարի ընտրությունների արդյունքում լարված իրավիճակ է ստեղծվել Պակիստանում։ Ընտրություններին մասնակից երկու նախկին վարչապետներն էլ հայտարարել են, որ իրենք են հաղթանակ տարել։
BBC-ի փոխանցմամբ, երկրի զինված ուժերի ղեկավարությունը կոչ է արել միասնականության ու չպառակտվելու։
Կալանավորված նախկին վարչապետ Իմրան Խանի աջակից թեկնածուն ստացել է ձայների՝ հետևաբար մանդատների մեծամասնությունը, սակայն նախկին վարչապետ Նավազ Շարիֆը, որին աջակցում է բանակը, հայտարարել է, որ ինքն է հաղթել։ Միաժամանակ նախկին պաշտոնյան կոչ է արել մասնակից մյուս ուժերին միանալ իրեն՝ կոալիցիա կազմելու համար։
Այս իրավիճակում գեներալ Ասիմ Մունիրը կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել հասունություն և միասնություն՝ նշելով, որ բևեռացումը «հարիր չէ 250 միլիոնանոց առաջադեմ երկրին»:
Պետական գաղտնիքի հրապարակման, կոռուպցիայի ու այլ մեղադրանքներով անազատության մեջ գտնվող նախկին վարչապետը՝ Իմրան Խանը հրապարակել է տեսաուղերձ՝ հերքելով իր մրցակցի պնդումը և կոչ անելով կողմնակիցներին տոնել հաղթանակը։
Նրա կուսակցությանն արգելվել է մասնակցել ընտրություններին, հաղթող թեկնածուներից 100-ն անկախ են։
Ուրբաթ օրը ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել ընտրությունների արդար լինելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնն ասել է, որ կան «լուրջ մտահոգություններ», որոնք հարցեր են առաջացնում «ընտրությունների արդարության և ներառականության բացակայության վերաբերյալ»։
Սակայն Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է դրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան