Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ամրության ստուգում են անցնում․ ՌԴ դեսպան
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ողբերգական իրադարձությունները՝ հայ բնակչության արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, չէր կարող չազդել նաև երկկողմ հարաբերությունների վիճակի վրա։
«Գաղտնիք չէ, որ տեղի ունեցածի համար պատասխանատվության զգալի մասը նախընտրում են բարդել նաև Ռուսաստանի վրա։ Դա անդրադարձել է մեր քաղաքական երկխոսության վրա»,- նշել է Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ հայտնի է, որ հայկական ղեկավարությունը հիմա հարցականի տակ է դրել անվտանգության ապահովման այն բանաձևը, որը գործում էր մինչ օրս, և այդ ոլորտում դիվերսիֆիկացման ուղղություն է վերցրել։
«Այս ամենը չէր կարող չանդրադառնալ մեր հարաբերությունների մթնոլորտի վրա։ Ուղղակի պետք է ասեմ, որ հիմա այդ հարաբերությունները յուրատեսակ ամրության փորձություններ են անցնում»,-նշել է դեսպանը։
Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում իր մոտեցումը չի փոխել։ ՌԴ ղեկավարությունը, նրա խոսքով, բազմիցս ասել է, որ Մոսկվան շարունակում է Երևանի հետ հարաբերությունները որպես դաշնակցային դիտարկել: Երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքում շուրջ 200 փաստաթուղթ կա, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցերին վերաբերող: Եվ ռուսական կողմն անում է առավելագույնը, որպեսզի տարբեր ոլորտներում հարաբերությունների ինտենսիվությունը չնվազի։
Կոպիրկինը կարծում է, որ չնայած առկա խնդիրներին` երկկողմ հարաբերությունները շարունակում են ամուր մնալ:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. վերջին շրջանում տարածաշրջան է բերվել մի բան, որը կարելի է անվանել աշխարհաքաղաքական առճակատում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան