Փրկարարները դի են դուրս բերել փոսից
Փետրվարի 9-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասում՝ փորման աշխատանքներ իրականացնելիս, քաղաքացիները փոսի մեջ դի են հայտնաբերել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Հ. Ո.-ի դին (ծնված 1969 թ․) դուրս են բերել փոսից (մոտ 3 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան