Կանխվել է Կիևյան կամրջից քաղաքացու նետվելու փորձը
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
«Փետրվարի 11-ին, ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Մ․ Վ․-ի (ծնված 1978 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Մ. Վ․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն»:
Հարակից հրապարակումներ`
- Կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
- Կեսգիշերին 34-ամյա երիտասարդը կախվել էր Կիևյան կամրջից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները