Սթոլթենբերգը սպառնացել է հզոր պատասխան տալ ՆԱՏՕ-ի վրա ցանկացած հարձակմանը
ՆԱՏՕ-ն խոստանում է միասնական և հզոր պատասխան տալ դաշինքի վրա ցանկացած հարձակման դեպքին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում աջակիցների հանրահավաքում ասել էր, որ երբ ինքը նախագահ էր, ՆԱՏՕ-ի անանուն «մեծ երկրի» ղեկավարը նրան հարցրել է, թե արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանություն կցուցաբերի դաշինքին, եթե « հարձակման ենթարկվի» Ռուսաստանի կողմից։ Թրամփը նրան ասել է, որ ինքը դա չի անի, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները բավարար միջոցներ չեն հատկացնում պաշտպանությանը։ Նախկին նախագահը հավելել է, որ ինքը «հավանություն կտա, այն ամենին, ինչ, սատանան տանի, կցանկանա անել ՌԴ»։
«ՆԱՏՕ-ի վրա ցանկացած հարձակում կարժանանա միասնական և հզոր պատասխանի»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից միմյանց չպաշտպանելու ցանկացած ենթադրություն խաթարում է ամբողջ դաշինքի անվտանգությունը և վտանգի տակ է դնում ամերիկացի և եվրոպացի զինվորներին։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինչ-որ մեկն ուզում է մտերմություն, պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իրանին պատասխանատու է համարել ամերիկյան բազայի վրա հարձակման համար
- Ի՞նչ ստացավ Թուրքիան՝ վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը
- ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն որպես կազմակերպություն 2024 թվականին աճել է 12%-ով