
Հնաբերդում տոնում են Բարեկենդանը՝ ազգային խաղերով, երգով ու պարով
Փետրվարի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը, որով ազդարարվում է Մեծ Պահքի սկիզբը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում փակվում են խորանի վարագույրները և հաղորդություն չի տրվում՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի:
Բարեկենդանի տոնը հետզհետե լայն տարածում է ստանում և Հայաստանի տարբեր համայնքներում տարեց տարի ավելի շուքով են նշում ՝ ազգային երգ ու պարով, խաղով ու ազգային խաղերով։ Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղում տոնական մթնոլորտ է։ ՄԱՍՈՒՆՔ» ազգագրական երգի-պարի համույթի առաջնորդությամբ նշվեց Բարեկենդանը։
Լուսանկարներն ու տեսանյութերը ՝ Հնաբերդ բնակավայրի ֆեյսբուքյան էջից։