Մակրոնը, անվտանգության նկատառումներից ելնելով, հետաձգել է այցն Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգել է իր այցը Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է Challenges-ը՝ հավելելով, որ մի շարք ուկրաինացի դիվանագետներ, իմանալով այդ մասին, «ընկել են իրենց աթոռներից»։
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վրա, և խոստացել էր դրա ստորագրման մասին հայտարարել փետրվարին Ուկրաինա իր այցի ժամանակ։
«Մակրոնի առաջին երկկողմ այցը, որը նախատեսված էր փետրվարի 13-14-ը, հետաձգվել է»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ Ֆրանսիայի ձեռներեցների միության (Medef) ներկայացուցիչները նույնպես չեղարկել են իրենց ծրագրած ուղևորությունը Կիև։
Պարբերականի համաձայն, որը հղում է անում Ելիսեյան պալատին, Մակրոնի այցը հետաձգվել է նրա անվտանգությունն ապահովելու համար։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը ցանկանում է Ուկրաինա մեկնելու նախօրեին ուժեղացնել իր աջակցությունը Փարիզի և եվրոպացի գործընկերների օգնության նոր փաթեթի միջոցով։
Ինչպես նշում է թերթը, Փարիզում ուկրաինացի որոշ դիվանագետներ, իմանալով այցի հետաձգման մասին, «ընկել են իրենց աթոռներից»։ Այցի կազմակերպիչներն էլ իրենց հերթին դժգոհում են, որ իրենք գտնվում են կատարյալ անորոշության մեջ։
Challenges-ի փոխամցմամբ, Մակրոնի՝ Ուկրաինա այցի նոր ժամկետ չի որոշվել։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի վարչապետ Բորնը հրաժարական է տվել
- Ի՞նչ է այս ամենի մասին ասելու Միշելին, Շոլցին ու Մակրոնին Փաշինյանը
- Ուշագրավ մի ժեստ. Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու մասին