Ադրբեջանի նախագահի հայտարարությունը գնահատել եմ, որպես հարված խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ The Telegraph-ին
«Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված հարցազրույցում, ես հրապարակային գնահատել եմ, որպես հարված խաղաղության գործընթացին»,-բրիտանական The Telegraph-ին տված հարցարզրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ հարվածն ինքնին առանձին վերցրած գործընթաց չէ։
«Այն սկսվել է առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից»,-ասել է Փաշինյանը:
Հարցին, թե ինչու է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են։ Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»:
Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն այն հնարավոր կհամարի։