«Աստղիկ» բժշկական կենտրոնում 22-ամյա ծննդկանը վիրահատական միջամտությունից հետո մահացել է
Փետրվարի 9-ին կեսօրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Լուիզա Ս․-ն, ով ժամը 11։25-ի սահմաններում ծննդաբերել է ապա վիրահատական միջամտությունից հետո մահացել։
«Պարզվել է, որ Լուիզա Ս․-ն ծննդաբերությունից 5 օր անց, փետրվարի 4-ին գանգատներով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը վիրահատական միջամտություն է տեղի ունեցել և մինչև փետրվարի 9-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, իսկ արդեն փետրվարի 9-ին մահացել է։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Բերքառատում ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար օգնության են հասել փրկարարները
- Բողկենի ծննդկանին՝ շրջափակված Արցախում
- «Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել․ ԲԿ-ի պարզաբանումը