Երևանում. տղամարդը էլիտար շենքի 12-րդ հարկից իրեն ցած է նետել
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի 74 շենքի բակային հատվածում տղամարդու դի կա։ Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարեկներն ու ոստիկանները բակային հատվածում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 52-ամյա Րաֆի Դ.-ի դին։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, shamshyan.com-ին ասել են, որ տղամարդը ինքնասպանություն է գործել շենքի 12-րդ հարկից իրեն ցած նետելով։
Հարակից հրապարակումներ`
- Ինքնասպանության դիմած ոստիկանի կյանքը փրկել չի հաջողվել
- Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան