Նորարարությունը կարևոր դեր է խաղալու Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու գործում. ԱՄՆ դեսպան
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին հանդիպել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան X էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, քննարկվել է ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների առևտրի, կիբերանվտանգության և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։
«Նորարարությունը եղել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը և կարևոր դեր է խաղալու ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում», - ասել է դեսպան Քվիենը:
In a meeting with Armenia’s new Minister of High-Tech Industry Mkhitar Hayrapetyan, @USAmbYerevan discussed