Քաղաքական 14:21 12/02/2024 Հայաստան

Էլինար Վարդանյան. Մեր ժամանակների «ինկվիզիցիան»

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հարցի կալանավորմանը, ապա ազատ արձակմանը, գրում է.

«Երկար էի մտածում, արդո՞ք պետք է կրկին խոսել կալանքի, որպես սպառնալիք, իսկ առավել հաճախ ցուցադրաբար որպես պատժիչ գործիք, կիրառելու արդեն օրինաչափ դարձած մոտեցման և ռիսկերի մասին։ Շուրջ հինգ տարի է ես անընդհատ փորձում եմ մարդկանց ահազանգել կալանքը ֆետիշացնելու անթույլատրելիության, այս խնդրին անտարբեր չմնալու մասին։ Խոսում եմ այն մասին, որ կալանքը կամայականորեն կիրառելը լուրջ ռիսկեր է պարունակում ոչ միայն քաղաքական պատվերների շրջանակներում հարուցվող գործերով, այլ հողմապտույտի նման կլանելու է և արդեն կլանում է նաև կողքից նայողներին։


Իհարկե, լռելը հեշտ է, ավելի ապահով։ Բայց լռելը քեզ շատ հաճախ դարձնում է մասնակից՝ կատարվող անօրինականություններին։ Որևէ մեկը թող չկարծի, որ եթե ինքն այսօր չկա դատաիրավական պրոցեսում, վաղն այդ պրոցեսները իրեն չեն առնչվելու: Եթե մեկն այսօր կողքից է հետևում այլոց հանդեպ կատարվող անարդարություններին և դատաիրավական ռեպրեսիվ մեքենային, ապա դա խիստ ժամանակավոր կոմֆորտ է։ Ռեպրեսիվ համակարգի ձևավորումն ունի խորը վտանգներ, որը բերում է իրավական տեռորի, որի տակ հայտնվելու են բոլորը։
Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով։ 2018-ից սկիզբ առավ հեռուստատեսային արդարադատությունը։ Հետո եկավ դատարանների վրա բացահայտ ճնշումների փուլը, հետո՝ մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին խրախուսելու փուլը։

Այս փուլերը զուգորդվում էին ասֆալտին փռելու շոուներով և անընդհատ երկարացվող կալանքներով։ Հարյուրավոր մարդիկ անցան կալանքի անկառավարելի տեռորի հորձանուտով։ Իսկ Արմեն Գրիգորյանի դեպքում նրան պարզապես «սպանեց» հայկական արդարադատությունը։
Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած կալանքների փուլ։ Այս պահին ցուցադրական կալանքի տակ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը և ուրիշներ։

Կազմաքանդված հասարակությունը չկարողացավ կանխարգելել, չհասցրեց, անտարբեր եղավ, առաջնորդվեց «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Ընդամենը տասն օր առաջ ցուցադրաբար կալանավորված անչափահաս երեխաներ ունեցող Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքը, կրծքով կերակրող «Սիներջի» ընկերության աշխատակիցուհու կալանքն անթույլատրելի էր և շատ կարևոր էր դատախազի որոշմամբ վերջիններիս խափանման միջոցի փոփոխությունը։ Բայց եթե այդ նույն կանայք անտարբեր չլինեին ֆեյսբուքյան գրառման համար երկու անչափահաս երեխաների մայր Տաթևիկ Վիրաբյանի կալանքի նկատմամբ, եթե Տաթևիկի կալանքի հանդեպ անտարբեր չլիներ իրենց գործընկերոջ համար արդարացիորեն բողոքող ՏՏ ոլորտի հանրույթը, միգուցե իրավիճակն այլ լիներ։

Այլ իրավիճակ կլիներ, եթե ԱԺ քպ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն չտար, այլ անհանդուրժող լիներ հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, բոլոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների։

Վաղը ռեպրեսիան կարող է թակել յուրաքանչյուր «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քաղաքականացրեք» ասողի դուռը։ Ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ և խնդրի օրինական լուծում պետք չէ, պետք է աղմուկ և արյուն։ Հայկական արդարադատությունը վերածվել է ինկվիզիցիայի մեր ժամանակներին ադապտացված տարբերակի։
Երկար մտածելուց հետո մնում եմ իմ համոզմունքին, որ անկախ քաղաքական նախընտրություններից, պետք է ընդվզել ռեպրեսիայի այս դրսևորման դեմ, պաշտպանել մարդուն, քաղաքացուն, դուրս գալ քաղաքացիական կյանքի այս ճգնաժամից։ Այս ճանապարհին համագործակցությունը խիստ կարևոր է։

Հ.Գ. Դատական դեպարտամենտի կողմից պատրաստված խայտառակ տեսանյութը եկավ հաստատելու իմ անհանգստությունները։ Հաստատվում է իմ մեծ մտավախությունը, որ «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է այն հրեշավոր մոտիվիացիան, որը դրդելու է իրավապահներին գործել պլանի տրամաբանությամբ։ Ցույց տալ շեֆերին, որ պլանը կատարվում է, անցնել իրավունքի, իրականության վրայով։ Իսկ լավ չծառայողներն, իհարկե, կպատժվեն։

Հ.Գ.Գ. Այս քաոսային փուլում, երբ մեր հասարակությունն ապրում է խորը անորոշության վիճակում, կորցրել է հայրենիքը, կրել է պատերազմի զրկանքներն ու պարտության կորուստներ, հաճախ մեր տեսադաշտից դուրս են մնում սովորական մարդու խնդիրները՝ անհատական կամ խմբային։ Այսուհետ անդրադառնալու եմ բոլոր այն խնդիրներին, որի առանցքում մարդն է։ Որևէ մեկը չպետք է մնա միայնակ իր խնդիրների հետ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}