Թոշակառուն աղբը փորփրելով 10 տուն գնել
Գերմանիայում 80-ամյա թոշակառուն, աղբանոցներում աղբը փորփրելով, կարողացել է խնայել 700 հազար եվրո և գնել 10 տուն։ Այս մասին գրում է Bild թերթը։
Հոդվածում ասվում է, որ տղամարդն ապրում է Դարմշտադտ քաղաքում և նման է ծեր մուրացկանի։ Նա ամսական 5 եվրոյից ոչ ավելի է ծախսում սննդի վրա, փորփրում է աղբամանները և աղբը հավաքում բակում: Նա նախկինում աշխատել է որպես էլեկտրաինժեներ, իսկ այժմ ստանում է 3600 եվրո թոշակ և խնայում է բացարձակապես ամեն ինչ։ Երբ ցուրտ է, նա տունը տաքացնում է փայտի թափոններով և բջջային հեռախոս չունի։ Նրա միակ մեծ ծախսը ինտերնետ հասանելիությամբ նոութբուքն է՝ բիզնես անելու և YouTube-ում բիզնես դասախոսություններ դիտելու համար:
Ըստ պարբերականի՝ տղամարդուն անվանում են «Գերմանիայի ամենատարօրինակ միլիոնատերը»։
Հայնցի բիզնես մոդելը բաղկացած է տներ գնելուց և վարձակալության տալուց։ Ոչ վաղ անցյալում նա խնայեցլ էր700.000 եվրո և դրանով գնել իր տասներորդ տունը, իսկ բոլոր շենքերի վերանորոգումն ինքն անձամբ է արել։