Թուրքիայն կապ է հաստատել Իսրայելի հետ՝ ՄԱԿ-ի օգնությունը Պաղեստին հասցնելու համար
Դիվանագիտական աղբյուրների նշմամբ՝ Իսրայելն արգելափակել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) կազմակերպած աջակցության առաքումը Պաղեստին։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ գործակալության նախագահ Ֆիլիպ Լազարինին այս առնչությամբ նշել է, որ գործակալության նկատմամբ կա թշնամական վերաբերմունք։
Նշվում է, որ Թուրքիան տարեկան 26 տոննա պարենային օգնություն է տրամադրում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը։
Այս նպատակով UNRWA-ին նվիրաբերվել է 1100 պարկ ալյուր և այլ սննդամթերք։ UNRWA-ի և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նվիրաբերված սննդամթերքը տեղափոխվել է Աշդոտ նավահանգիստ, որտեղ մի մասն անցել է, իսկ մնացած մասը դեռ թույլ չի տրվել անցկացնել։ Այդ պատճառով էլ Թուրքիայի իշխանությունները կապ են հաստատել իսրայելցի պաշտոնյաների հետ, որպեսզի այդ օգնությունը հասնի պաղեստինցիներին։