ԼՂ-ից տեղահանված անձանց փաստաթղթեր՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համար
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասն ներկայացնում է, թե ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար.
«Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար անձը դիմում է բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, մասնավորապես՝ անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր`
սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական,
դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ,
սեփականատիրոջ համաձայնություն,
ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել,
բնակվելու իրավունքը հավաստող՝ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Ընդ որում, սեփականատերը համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:
ԼՂ-ից տեղահանված անձը որևէ պետական գործարք իրականացնելիս պետք է ունենա ՀՀ բնակության հասցեով հաշվառում:
Մասնավոր ոլորտում ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, ՀՀ հաշվառման հասցե ևս պահանջվում է: Այն ծառայում է որպես ծանուցումների հասցե»: