Կառավարության շենքի դիմաց բախվել են Honda-ն ու Opel-ը, վերջինը հայտնվել է մայթին, կա վիրավոր
Փետրվարի 12-ին, ժամը 20։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել է shamshyan.com-ը։
«Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ տեղում Honda-ի վարորդը մի իսկական «դեբոշ» է սարքել՝ չենթարկվելով պարեկներին օրինական պահանջին, իսկ պարեկները ասում էին, որ պետք է սթափության փորձաքննություն հանձնի, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձ աստիճանի։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը;
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը»,- ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով մահացել է նախկին պատգամավորը
- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող Toyota Land Cruiser Prado-ն վթարի մասնակից է դարձել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան