Թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում. ՀՀ ԱԳՆ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին փոխանցվել են հունվարի 26-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Այսօր ադրբեջանական կողմն էր հայտնել, որ 8 նոր տեղեկամատյաններ են ստացել ու բողոքել, թե, իբր, դրանք հստակ չեն։
«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել էր ՀՀ ԱԳՆ-ին։
«ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին՝ ինչպես նախապես տեղեկացրել էինք, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակն ու ավելացրել. «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն անօգուտ է համարել Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները
- Մհեր Գրիգորյանի գրասենյակ. Այսօրվա հանդիպմանը ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել
- Ալիևը հաջողեցրել է Փաշինյանի քաղաքական հակառակորդների կալանքի երկարաձգման դիմաց նրանից պոկել ականապատ դաշտերի քարտեզները՝ որպես բոնուս. Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան