Հովհաննես Ավետիսյան. Ու այս ստախոսությունների շարանին ի պատասխան հետևում է ռուսների քայլը
Պետական կառավարման մասնագետ, տնտնեսագետ Հովհաննես Ավետիսյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տելեգրաֆի լրագրողը Նիկոլին հարցնում է՝ Պուտինին ձերբակալելու հրաման կտա՞ս, եթե գա Հայաստան (Միջազգային Քրեական Դատարանի որոշման հիման վրա): Սա պատասխանում է, թե իրավապահ, քննչական և դատական մարմինները անկախ են, և նա նրանց հրահանգներ չի տալիս:
Բացարձակ սուտ: Իհարկե մենք հիշում ենք, թե ինչպես ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը տարավ մտցրեց իր ենթկայության տակ: Իհարկե գիտենք բազմաթիվ քաղաքական հետապնդումներն ու կալանքների մասին, որը միջազգային հանրույթը առայժմ չի ուզում տեսնել:
Սրան ի պատասխան բրիտանացի լրագրողը հարցնում է՝ այսինքն, որ Պուտինը գա, դուք նրան չեք կարողանալու՞ անվտանգության երաշխիքներ տալ և ասելու՞ եք դրա մասին նրան:
Սրան ի պատասխան Նիկոլը ասում է՝ ՎՎՊ-ն իմ խորհուրդների կարիքը չունի:
Ու այս ստախոսությունների շարանին ի պատասխան հետևում է ռուսների քայլը։
Քանի այս մարդը մեր երկրի ղեկավարի պաշտոնին է Հայաստանը և հետևաբար մենք լավ օրի չենք լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան