Պեսկով. Պուտինի երևանյան այցից առաջ հայկական կողմից երաշխիքներ են պահանջվելու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ իր հայ գործընկերների կողմից՝ Միջազգային քրեական դատարանին միանալու հետ կապված, այս հարցը դեռ պետք է լուծվի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ, անկասկած, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։
Իհարկե, այստեղ շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից։ Այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին մենք հանձնառու ենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ փետրվարի 1-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։
ՄՔԴ-ի նախաքննական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին որոշում է կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի «ձերբակալման» վերաբերյալ։ Հռոմի ստատուտի անդամները, ովքեր ճանաչում են ՄՔԴ-ն, պարտավոր են կատարել հրամանը՝ ձերբակալել կասկածյալին և նրան հանձնել դատարանին։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից ՀՀ-ի համար պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հռոմի Ստատուտը. ԱԳՆ
- ԱԳՆ. Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Հռոմի ստատուտը շրջանցելու ուղիներ
- Հռոմի ստատուտի վերաբերյալ Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան