Իսկ մեր նախագահը խոսքը քամուն չի տալիս. Սիմոնյանը՝ Պուտինի հարցազրույցի մասին
RT հեռուստաընկերության խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ամերիկացի լրագրող Կառլսոնին տված վերջին հարցազրույցը։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նա նշել է Վլադիմիր Պուտինի խոսքի ամենակարևոր ու էմոցիոնալ հատվածները։
«Անձամբ ինձ համար ամենահուզիչ և ամենաէմոցիոնալ պահը «ռուսները չեն հանձնվում» արտահայտությունն էր, իսկ մեր լսարանի համար ամենասպասված և ամենակարևորն այն էր, երբ Վլադիմիր Վլադիմիրին ասաց, որ «մարտական դաշտում մեզ հաղթելն անհնար է»։ Իսկ մեր նախագահը, ինչպես գիտենք, բառերը քամուն չի տալիս: Եվ ահա այս բացարձակ վստահությունը… անշուշտ այն նաև վստահություն է սերմանում մեր մեջ… Եվ եթե նա այդպես է ասում, ուրեմն հենց այդպես էլ կա», - ասել է Սիմոնյանը։
Ռուսական ԶԼՄ-ների խմբագիրը առանձնացրել է նաև Արևմուտքի համար կարևոր հայտարարությունները.
«Նրանց համար, իհարկե, ամենակարևորն այն է, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա, որ մենք շահեր չունենք ոչ Լատվիայում, ոչ Լեհաստանում, որ այդ ամենն անհեթեթություն է։ Այնտեղ մարդիկ սպասում էին լսել նրանից: Եվ այս խոսքերից հետո այնտեղի լսարանը շունչ քաշեց ու դարձավ ավելի խելամիտ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան