Մեր մեռել կտանեն Մարտունիում կֆռցուն՝ հետ կբերեն, էդ մեռել մեղք չէ՞. Վարդենիսի բողոքի ակցիայի մասնակից
Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները երկրորդ անգամ են փակել դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։
Նրանք բողոքում են Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային և վիզաների բաժինների գրասենյակների փակելու որոշման դեմ։
Ակցիայի մասնակիցները հանդիպել են Գեղարքունիքի մազպետ Կարեն Սարգսյանի հետ, որի պատասխանները գոհացուցիչ չեն եղել, այդ պատճառով էլ կրկին փակել են ճանապարհը։
Տեղի բնակիչ Ռուբիկ Հովանյանը հայտնեց, որ անձնագրային բաժինը տարել են, զինկոմիսարիատն են տարել և բնակիչները չեն հասկանում Վարդենիսը շրջկենտրոն է, թե գյուղ։
Նրա խոսքով՝ անձնագրային բաժնում 10 աշխատող կար, որ աշխատանքից զրկվեն, պետք է քոչեն երկրից։
Հովանյանն ասաց, որ ստիպված է 5000 դրամի գազ լիցքավորի իր մեքենան, որ հասնի Մարտունի զինկոմիսարիատ։
«Պահանջում ենք, որ զինկոմիսարիատը հետ բերեն, անձնագրային բաժինը չտանեն, մի քանի հիմնարկներ էլ, որ տարել են, հետ բերեն։ Մեր «Մորգը» թող հետ բերեն։ Մեր մեռել կտանեն Մարտունիում կֆռցուն՝ հետ կբերեն, էդ մեռել մեղք չէ՞»,-ասաց Ռուբիկ Հովանյանը։
Բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ հնարավոր է իրենց բնակավայրերն էլ են ուզում հանձնել Ադրբեջանին, մյուս կողմից էլ նկատեցին, որ սահմանամերձ բնակավայրերում առանց այն է դժվար է կյանքը և նման որոշումներով այն ավելի են բարդացնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին