Լսել եմ, որ դուք ինչ-որ քննարկումներ եք ունեցել կիսամասնագիտական. Տիգրան Ավինյան
«Ակնկալվում է, որ նստարանների մասով նույնպես պետք է ուեննաք հստակ ստանդարտներ, որպեսզի, չունենանք այն պատմությունները, որոնք այսօր լսեցինք»-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ լսելով մայրաքաղաքի նստարանների վերանորոգման մասին զեկույցը․
Նա հայտնեց, որ այդ աշխատաանքներում ակնկալում են, որ «ԵրանՆախագիծ» ընկերությունը պետք է աջակցի։
«Նոր ստանդարտների մասով որոշակի պարբերականությամբ զեկույցներ ենք ուզում լսել այս դահլիճում։ Հուսով ենք, որ ինչպես տեսանք թեքահարթակների մասով, կտեսնենք նաև նստարանների մասով, տոմետների մասով, որտեղ, որ կոնկրետ հանձնարարականներ կան տրված։ Մասնավորապես Երևանի կենտրոնում ակնկալվում է, որ մենք պետք է անցնենք բնական քարի շարվածքին, դրա մասին ևս մի քննարկում պետք է անցկացվի։ Լսել եմ, որ դուք ինչ-որ քննարկումներ եք ունեցել՝ կիսամասնագիտական, կարծում եմ, որ մի հատ մասնագիտական պետք է դրանք դարձնենք»,- ասաց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Մեր սպասածից մի փոքր էլ ավել բեռնաթափում տեղի է ունեցել
- Քանդելու գործում մասնակիցների թիվը շատ-շատ է. Տիգրան Ավինյան
- Ես կշարունակեմ պաշտոնավարել․ Տիգրան Ավինյան
- Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան