«Ալյասկայի ծաղիկից» աշխարհում առաջին մահն է գրանցվել
Ալյասկայի բնակիչը մահացել է alaskapox (ալյասկապոկս) վիրուսից, որը հայտնի է «ալյասկայի ծաղիկ» անունով։ Սա առաջին դեպքն է բժշկության պատմության մեջ։ Այս վարակը սովորաբար ազդում է կենդանիների վրա:
Նոր վիրուսից առաջին մահվան մասին հաղորդում է Alaska Public Media-ն՝ վկայակոչելով նահանգի առողջապահության վարչությունը։ Հստակեցվում է, որ բնակիչը մահացել է հունվարի վերջին։ Հիվանդի մոտ եղել է թուլացած իմունային համակարգ քաղցկեղի բուժումից հետո։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, իրեն բուժող բժիշկներին նա ասել է, որ մենակ է ապրում Քենայ թերակղզում և կերակրում է թափառող կատվին, որը երբեմն ճանկռում է իրեն։ Կատուն որսացել է կրծողների, որոնք հիվանդության կրողներ են։ Ճիշտ է, բժիշկները կատվի մոտ վիրուս չեն հայտնաբերել։ Այդ վարակն է հայտնաբերվել ևս վեց մարդու մոտ։
Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Ալյասկայում 2015 թվականին։ Համաճարակաբան Ջուլիա Ռոջերսը կարծում է, որ նման դեպքերը կմնան չափազանց հազվադեպ, հատկապես այն պատճառով, որ այս վիրուսի փոխանցման դեպքերը մարդուց մարդ դեռ չեն գրանցվել։ Բացի այդ, քիչ հավանական է, որ այս վարակը վտանգ ներկայացնի առողջ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: