ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պիտեր Միխալկոն: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։
«Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ «այդ առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորումը, լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։
Միխալկոյի ուշադրությանն է ներկայացվել, որ առաքելությունն, ըստ էության, դարձել է «հեռադիտակի դիվանագիտության» գործակալ՝ նպաստելով տարբեր եվրոպական պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների սահմանամերձ շրջաններ այցելությունների կազմակերպմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան