Ալիևի ծրագիրը հետևյալն է. Սևանը կիսելով՝ Ջերմուկով, Վայքով իջնել մինչև Նախիջևան, նաև Տավուշից Հայաստանը կտրել Վրաստանից. Ադրբեջանագետ
Հայտարարությունը, թե հայկական կողմը սադրանք է իրականացրել Զանգելանի ուղղությամբ՝ Ադրբեջանի ձեռագիրն է։ Թե քառօրյայի ժամանակ, թե 44-օրյայի, թե 2023-ի սեպտեմբերյան օկուպացիոն և ռազմական գործողություններից առաջ Ադրբեջանը տեղեկատվություն է տարածել, իբրև թե, հայերը սադրանքներ են սկսել, որպեսզի ներկայացնեն, որ իրենք ոչ թե պատերազմ են սկսել, այլ պաշտպանողական գործողություններ են իրականացնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
«Քանի որ մենք գիտենք, որ այս տարի Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, ապա սա առաջին «ծիծեռնակն» է և զարգացումները լինելու են այնպիսին, ինչպիսին արդեն տևական ժամանակ է՝ ասում ենք»։
Ադիբեկյանը ընդգծեց, որ Իլհամ Ալիևը թե իր նախընտրական քարոզչության ընթացքում, թե ընտրվելուց հետո, ոչ մի վայրկյան չի լռել իր ծրագրերի մասին, նա բացեիբաց հայտնել է իր ծրագրերն ու ճաշակները, ներկայացրել է և՛ մեր, և՛ իր, և՛ միջազգային հանրությանը։
«Բառացի ասել է, որ գալու է մինչև Երևան։ Իսկ ծրագիրը հիմա հետևյալն է, նախ՝ Սևանը դառնալու է սահմանամերձ լիճ, Սևանը կիսելով՝ Ջերմուկով Վայքով իջնելու են մինչև Նախիջևան, միաժամանակ, մտնելու են ու Տավուշից Հայաստանը կտրեն Վրաստանից»,- նշել է տիկին Ադիբեկյանը։
Հարցին, թե ինչու է հայկական կողմը լռում՝ Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ ՊՆ-ում կամ ԱԳՆ-ում թերևս շատ լուրջ գործով են զբաղված. «Բոլոր ուսումնական և ռազմական հաստատություններում ազգային հերոսների նկարներն են պատերից պոկում, դա շատ ավելի կարևոր է, քան արձագանքել նախապատերազմական սադրիչ հայտարարություններին, առավել ևս՝ պատրաստվել պատասխան հարվածի կամ առհասարակ պատերազմում դիմադրելու գործընթացին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին