Արման Աբովյան. Տեսնում ենք ժողովրդի կողմից իշխանությունների ցանկացած գործողության նկատմամբ զանգվածային անվստահության դրսևորում
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական գործիչ Արման Աբովյանը, անդրադառնալոց Վարդենիսում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, գրում է.
«Այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում այս օրերին, ցույց է տալիս մարդկանց մոտ իրականության ընկալման արմատական փոփոխությունները ։
Մարդիկ այլևս կտրականապես չեն վստահում թավշյա իշխանություններին։
Հիշեցնեմ, որ մարդիկ փակել էին դեպի քաղաք տանող ճանապարհը ՝ Վարդենիսից այլ քաղաքներ անձնագրային և ենթադրաբար քաղաքի սոցիալական այլ ծառայություններ տեղափոխելու թավշյա իշխանությունների ծրագրերի պատճառով:
Տեղում մարզպետն էր, ով իսպառ հերքում է բոլոր այն լուրերը, թե այդպիսով իշխանությունը պատրաստվում է" հանուն խաղաղության " հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքի հերթական մասը թուրք-ադրբեջանական օկուպանտներին հանձնելուն։
Բայց այս դեպքում իմաստը նույնիսկ այն չէ ՝ մարզպետը ճշմարտությունն է ասում, թե ոչ ։
Խնդիրն իրականում ավելի խորն է և հայեցակարգային:
...Փաստորեն, մենք տեսնում ենք ժողովրդի կողմից իշխանությունների ցանկացած գործողության նկատմամբ զանգվածային անվստահության դրսևորում։
Այսինքն ՝ իրավիճակը հասել է քաղաքական բիֆուրկացիայի մի կետի, երբ իշխանությունների մշտական ադրբեջանամետ սուտը, թուրք մարդասպանների և օկուպանտների հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» աննորմալ պատրաստակամության հետ մեկտեղ, հասարակ մարդկանց մոտ կատաղի մերժում է առաջացնում։
Իշխանությունը իր անբարտավան, անգրագետ, ադրբեջանամետ և թրքահաճո քաղաքաիսնության հետևանքով հասցրել է իրավիճակը այնպիսի մակարդակի, որ ինչ էլ անի, միևնույն է մարդիկ իրենց իսպառ չեն հավատում»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսցիները դադարեցրին բողոքի ակցիան և կդիմեն այլ միջոցների
- Թշնամին Վարդենիսի սարերից իջնելուց խալաստոյով հասնելու է Երևան և 70 մլն դրամի հրապարակի էդ ջահերը տալու է գլխներին. Վարդենիսցի ցուցարար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան